Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սիմֆերոպոլի օդանավակայանը գերազանցել է օրական թրաֆիկի սեփական ռեկորդները

Սիմֆերոպոլի օդանավակայանը գերազանցել է օրական թրաֆիկի սեփական ռեկորդները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիմֆերոպոլի օդանավակայանը սահմանել Է օրական թրաֆիկի նոր պատմական ռեկորդներ: Այդ մասին հաղորդել Է ավիահանգույցի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սիմֆերոպոլի օդանավակայանում սահմանվել են օրական թրաֆիկի նոր պատմական ռեկորդներ: Հունիսի 19-ին օդանավակայանն ընդունել եւ ուղարկել Է ընդհանուր առմամբ 268 ուղեւորաչվերթ: Նախորդ բոլոր տարիներին օրական թրաֆիկը չի գերազանցել օրական 250 չվերթը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Այնտեղ ավելացվում Է, որ, բացի այդ, հունիսի 20-ին, օդանավակայանի պատմության մեջ առաջին անգամ, հունիսի ամսի օրական ուղեւորահոսքը գերազանցել Է 40 հազարի նշագիծը: Ավելի վաղ օդանավակայանն օրական 40 հազարից ավելի ուղեւորների Է սպասարկել միայն 2020 թվականի օգոստոսին եւ սեպտեմբերին:

«Սիմֆերոպոլի օդանավակայանն այս տարեշրջանում աշխատում Է ռեկորդային ուղեւորահոսքի պայմաններում: Դիտարկումների երկար ժամանակահատվածում առավելագույն մեծությունների Է հասել ոչ միայն թրաֆիկը, այլեւ երթուղային ցանցը, որն արդեն կազմում Է 63 ուղղություն»,-ընդգծել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am