Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հուլիս

ԵՀ-ն 2,9 մլրդ եվրո Է ծախսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերների համար

ԵՀ-ն 2,9 մլրդ եվրո Է ծախսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերների համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջին անգամ նշել Է 2,9 միլիարդ եվրո գումարը, որը 2020 թվականին ծախսվել Է վեց արեւմտյան ընկերություններից կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի նախապատվերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 22-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեերսմակերը:

«Եվրահանձնաժողովը 2020 թվականին պատվաստանյութերի մեր պորտֆելի նախապատվերի պարտավորագրերի համար ծախսել Է 2,9 միլիարդ եվրո»,- հայտարարել Է նա: Եվրահանձնաժողովը պորտֆելը վեց արեւմտյան պատվաստանյութերից ձեւավորել Է Եվրամիության երկրների համար եւ դրանց նախապատերի պարտավորագրերն ստորագրել Է 2020 թվականի աշնան ընթացքում, այսինքն՝ մինչեւ այդ բոլոր պատվաստանութերի փորձարկումների ավարտը եւ շուկա դուրս բերելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]