Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գիտնականները հայտնաբերել են, որ COVID-19-ը փոխում Է արյան բջիջները

Գիտնականները հայտնաբերել են, որ COVID-19-ը փոխում Է արյան բջիջները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքս Փլանկի ֆիզիկայի ու բժշկության կենտրոնի եւ Գերմանիայի իմունոթերապիայի կենտրոնի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ կորոնավիրուսային ինֆեկցիան ազդում Է արյան բջիջների վրա: Հետազոտությունը հրապարակվել Է Biophysical Journal-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մասնագետներն ուսումնասիրել են սուր COVID-19-ով հիվանդ 17 անձանց, 14 ապաքինվածների եւ 24 առողջ մարդկանց (նրանք հանդիսանում Էին ստուգիչ խումբ) ավելի քան չորս միլիոն արյան բջիջներ: Ինչպես ցույց են տվել արդյունքները, կորոնավիրուսը երկարաժամկետ հեռանկարում կարող Է ազդել արյան կարմիր եւ սպիտակ գնդիկների չափերի ու կարծրության վրա, ինչպես նաեւ հանգեցնում Է առանձին բջիջների դեֆորմացիայի:

Նշված փոփոխությունների մի մասը հիվանդների մոտ դիտվել Է հոսպիտալացումից յոթ ամիս անց: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ դա ինֆեկցիայի երկարաժամկետ հետեւանքներից մեկն Է, որը, բացի դրանից, բացատրում Է անոթների օկլյուզիայի ու թոքերի Էմբոլիայի բարձր ռիսկը COVID-19-ի դեպքում, իսկ մյուս կողմից՝ թթվածնի դեֆիցիտը բջիջներում:

Ավելի վաղ Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ը երբեմն առաջացնում Է Գիյեն-Բարեի համախտանիշ: Հետազոտողների տվյալներով՝ հակամարմինները, որոնք առաջանում են ինֆեկցիայից հետո, նման գծեր ունեն այն բաների հետ, որոնք առաջացնում Է սրտի եւ մաշկի աուտոիմունային հիվանդություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am