Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել. ՀՀ ոստիկանություն

ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել. ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության թեժ գծով ՀՀ ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 08.00-16.00-ի դրությամբ, ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ահազանգերը վերաբերել են` 2-ը՝ ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն, 32-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 23-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին:

 Հինգ դեպքերը հաղորդվել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար, իսկ տեխնիկական բնույթի՝ 32, և տեղեկատվական բնույթի՝ 23 հաղորդումներն ուղղորդվել են տարածքային մարմիններ, ԿԸՀ և ԱՎՎ՝ ուսումնասիրություններ կատարելու և պարզաբանում տալու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am