Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հուլիս

Անգելա Մերկելը ամոթալի է անվանել 80 տարի առաջ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա

Անգելա Մերկելը ամոթալի է անվանել 80 տարի առաջ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի 
վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան ընդունում է 1941 թվականի հունիսի 22-ին Խորհրդային Միության վրա նացիստական Գերմանիայի հարձակման հետ կապված հանցագործությունների համար իր պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Deutsche Welle-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՝ հունիսի 19-ին հրապարակված իր տեսաուղերձում, որը նվիրված է ԽՍՀՄ տարածք ներխուժման 80-ամյակին։

«Մեզ ՝ գերմանացիներիս համար դա ամոթալի է», - նշել է գերմանական կառավարության ղեկավարը։

Կանցլերը նշել է, որ միլիոնավոր մարդիկ են զոհվել, հատկապես այն տարածքներում, որոնք այսօր պատկանում են Ռուսաստանին, Ուկրաինային և Բելառուսին, ինչպես նաև Բալթյան երկրներին:

Մերկելը հավելել է, որ չպետք է մոռանալ, որ «մենք պարտք ունենք միլիոնավոր զոհերի եւ նրանց սերունդների առջեւ»:

Միևնույն ժամանակ, կանցլերը հիշեցրել է, որ, չնայած պատերազմի սարսափելի իրադարձություններին, շատերը Բեռլինին հաշտության ձեռք են մեկնել:

Նա ընդգծել է, որ դրա համար Գերմանիան խորը երախտագիտություն է զգում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]