Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վահրամ Դումանյանը միասնական քննությունների ընթացքը գնահատում է «լավագույն»

Վահրամ Դումանյանը միասնական քննությունների ընթացքը գնահատում է 
«լավագույն»

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկած միասնական քննություններն ընթացել են բավականին հանգիստ և առանց արտառոց դեպքերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

«Լավագույն գնահատականը կտամ, դեռևս անհանգստացնող լուր կամ արտառոց դեպքեր չեն եղել: Այս ընթացքում մեկնարկած միասնական քննությունները հանգիստ են ընթանում»,- նշեց Դումանյանը:

ՀՀ-ում մինչ օրս քննություն անց է կացվել «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Առաջիկայում՝ հունիսի 22-ին դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա», ապա հունիսի 25-ին՝ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am