Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

 Տոկիոյում սկսվել է Օլիմպիական խաղերին ներկա գտնվող աշխատակիցների եւ ԶԼՄ- ների ներկայացուցիչների պատվաստումը

 Տոկիոյում սկսվել է Օլիմպիական խաղերին ներկա գտնվող աշխատակիցների եւ ԶԼՄ-
ների ներկայացուցիչների պատվաստումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի մայրաքաղաքի կառավարությունը հունիսի 18-ին սկսել Է Օլիմպիական խաղերին ներկա գտնվող աշխատակիցների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատվաստումը, որոնք Տոկիոյում աշխատելու են ամառային Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի ընթացքում: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայրաքաղաքի կառավարությունը պատվաստման իր կենտրոնում մտադիր Է մինչեւ օգոստոսի վերջը օրական ներարկել շուրջ 2,5 հազար մարդու: Ներարկման համար կօգտագործեն Pfizer-ի պատվաստանյութը, որը տրամադրել Է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):

Ներարկման իրավունք ունեցող մարդկանց թվին են պատկանում կամավորներն ու աշխատակիցները, որոնք աշխատելու են մարզիկների ավանում եւ մրցումների անցկացման վայրերում, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ բուժաշխատողները:

Ամերիկյան դեղագործական ընկերության եւ ՄՕԿ-ի հետ համաձայնագրին համապատասխան Ճապոնիան ստացել Է գրեթե 40 հազար մարդու համար պատվաստանյութ, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ: Ճապոնիայի օլիմպիական մարզիկներն սկսել են պատվաստումներ ստանալ հունիսի 1-ից: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 23-ին: Մրցումները կանցկացվեն մինչեւ օգոստոսի 8-ը: Առայժմ հայտնի չԷ, թե երկրպագուները կկարողանան արդյոք այցելել մրցումներին եւ ինչ ծավալով կլցվեն մարզադաշտերը: Սպասվում Է, որ այդ մասին կհայտարարվի ամսի վերջին: Սակայն, չնայած պատվաստման տեմպերի ավելացմանը, Ճապոնիայի բնակչության՝ պատվաստում ստացող հատվածն առաջվա պես արձանագրում Է ցուցանիշների շատ անգամ ավելի ցածր մակարդակ, քան մյուս զարգացած երկրներում Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]