Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Շենգավիթի ոստիկանները բացահայտել են անչափահասի կողմից երկու անձի դանակահարությունը

Շենգավիթի ոստիկանները բացահայտել են անչափահասի կողմից երկու անձի 
դանակահարությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենգավիթի բաժնի ոստիկանները բացահայտել են Երևանի Մանանդյան փողոցի անչափահաս բնակչի կողմից երկու երիտասարդների դանակահարության դեպքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հունիսի 14-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում նույն դեպքի վերաբերյալ երկու տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր են ստացվել։ Մարմնի ծակած-կտրած վերքերով երկու երիտասարդ էին բուժօգնության դիմել։ Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում նրանց դանակահարել էին։

«Տուժողները չէին ճանաչում իրենց մարմնական վնասվածք պատճառողին։ Նրա հետ պատահաբար էին վեճի բռնվել։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց, և հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից մեկ օր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:

Բաժնի քրեական հետախույզները և ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ տուժողներին դանակահարել էր Մանանդյան փողոցի մի անչափահաս բնակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել կատարածը։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]