Վախճանվել է «Դիսկո պարողը» ֆիլմի դերասանը
15:52, 17 Հունիս 2021
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մումբայում 98 տարեկան հասակում վախճանվել Է հնդիկ դերասան եւ հասարակական գործիչ Չանդրաշեքհարը: Այդ մասին գրում Է India Today-ը՝ վկայակոչելով նրա ազգականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տվյալներով՝ նրա մահվան պատճառը դարձել են տարիքային հիվանդությունները:
Չանդրաշեքհարը ծնվել Է 1922 թվականի հուլիսի 3-ին Հնդկաստանում: Նրա դերասանական կարիերայի բարձրակետը եղել Է 50-60-ական թվականները: Նա նկարահանվել Է 172 ֆիլմերում: Դերասանն առավել մեծ ճանաչում Է ձեռք բերել «Դիսկո պարողը» ֆիլմում (1982 թվական) խաղացած դերից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում