Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Եվրո-2020. Իտալիան հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Եվրո-2020. Իտալիան հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A խմբի երկրորդ տուրի երկրորդ խաղում Իտալիան մրցեց Շվեյցարիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի 18-րդ րոպեին Իտալիան կարող էր առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո Կելինիին ձեռքով գնդակն ուղարկել էր մրցակցի դարպասը: Մրցավարները չհաշվեցին գնդակը: Բայց Իտալիան րոպեներ անց, այնուամենայնիվ, կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: 26-րդ րոպեին աչքի ընկավ Լոկատելին: Երկրորդ կեսում իտալացիները պահպանեցին իրենց տարածքային առավելությունը և 52-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Լոկատելին: Խաղ ավարտին մոտ Իտալիան խփեց նաև երրորդ գնդակը: Հեռահար հարվածով աչքի ընկավ Իմոբիլեն:

Իտալիա-Շվեյվարիա` 3:0:

Երրորդ տուրում` հունիսի 20-ին, Ուելսը կմրցի Իտալիայի, իսկ Թուրքիան Շվեյցարիայի:  A խմբի առաջատարը 6 միավորով Իտալիան է: Երկրորդ տեղում Ուելսն է 4 միավորով: 1 միավոր ունի Շվեյցարիան: Թուրքիան խմբի հետնապահն է` միավոր չունի:       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am