Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1929 թ. հունիսի 17-ին ծնվել է Տիգրան Պետրոսյանը՝ շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար։ Միջազգային գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան եւ վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։

-1969 թ. հունիսի 17-ին մահացել է Գուրգեն Մահարին՝ հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1965 թ.)։

-1971 թ. հունիսի 17-ին մահացել է Պարույր Սեւակը՝ հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։

-1879 թ. հունիսի 17-ին ծնվել է Արշակ Ալպոյաճյանը՝ սփյուռքահայ պատմաբան, բանասեր:

-1909 թ. հունիսի 17-ին ծնվել է Սողոմոն Երամյանը՝ խորհրդային բանակի գեներալ-մայոր (1958):

-1765 թ. հունիսի 17-ին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։ Կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի թանգարան, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Մեծությամբ երկրորդ արվեստի թանգարանն է աշխարհում։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու։ 1764 թ. կայսրուհի Եկատերինա 2-րդի կարգադրությամբ Բեռլինում գնվեց եւ Պետերբուրգ բերվեց 225 կտավ: 1852-ից բացվել է հասարակական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքից, որոնք գտնվում են Նեւա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարեւորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն ցուցանմուշներ, որոնց թվում կան 15 հազար նկար, 600 հազար փորագրություն ու գծանկար, 12 հազար քանդակ, 600 հազար հնագիտական հուշարձաններ, մեկ միլիոնից ավելի դրամներ ու մեդալիոններ, կիրառական արվեստի 220 հազար գործեր։ Դրանցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։ Այստեղ կան Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Տիցիանի, Կարավաջոյի, Ռեմբրանդի, Էտյեն Վալկոնեի, Միքելանջելոյի եւ այլ հանճարների գլուխգործոցներ։

-1866 թ. հունիսի 17-ին Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսիային, որով սկսվեց Ավստրո-պրուսական պատերազմը։

-1885 թ. հունիսի 17-ին ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am