Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը 12 տոկոսով նվազել է

Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով հիվանդացությունը 12 տոկոսով նվազել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիուսով վարակման ավելի քան 2,6 միլիոն դեպք եւ 72 հազարից ավելի մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել Է 12 տոկոսով, մահացությունը՝ 2 տոկոսով, հունիսի լույս 16-ի գիշերը հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ նշելով, որ մեկ շաբաթում ամենից շատ վարակվածներ են հայտնաբերվել Հնդկաստանում՝ ավելի քան 630 հազար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հիվանդության եւ մահվան նոր դեպքերի ընդհանուր թիվը շարունակել Է նվազել. հունիսի 7-ից մինչեւ 13-ն ընկած շաբաթվա ընթացքում հաղորդումներ են ստացվել ավելի քան 2,6 միլիոն վարակվածների եւ 72 հազարից ավելի մահացածների մասն, ինչը համպատասխանաբար 12 տոկոսով եւ 2 տոկոսով պակաս Է նախորդ շաբաթվա համեմատհությամբ»,- նշել Է ԱՀԿ-ն իր համաճարակաբանական տեղեկագրում: Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում արձանագրվել են 2 655 782 նոր վարակվածներ եւ 72 528 մահացու վախճաններ:

Հունիսի 13-ի դրությամբ համավարակի սկզբից ի վեր ընդամենը եղել են ախտահարման 175 333 154 դեպք եւ հիվանդների մահվան 3 793 230 դեպք: Անցյալ շաբաթ հիվանդացությունը նվազել Է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից հինգում, այդ թվում Հարավ - արեւելյան Ասիայում (27 տոկոսով) եւ Եվրոպայում (13 տոկոսով), դրա հետ մեկտեղ աճ Է արձանագրվել Աֆրիկայում (44 տոկոսով): Մահացությունն աճել Է Աֆրիկայում (20 տոկոսով) եւ Հարավ - արեւելյան Ասիայում (12 տոկոսով), բայց կրճատվել Է, մասնավորապես, Եվրոպայում (17 տոկոսով) եւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (7 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է ավելի քան 332 հազար մարդ եւ մահացել ավելի քան 7 հազարը:

Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրել են ախտահարման ավելի քան 1,1 միլիոն նոր դեպք եւ 31 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 763 հազար վարակված, մահացել Է ավելի քան 26 հազար մարդ: Հնդկաստանում վարակվածերի թիվը մեկ շաբաթում ավելացել Է ավելի քան 630 հազարով:

Այնուհետեւ հետեւում են Բրազիլիան (ավելի քան 454 հազար նոր դեպք), Արգենտինան (ավելի քան 177 հազար), Կոլումբիան (ավելի քան 176 հազար), ԱՄՆ-ը (ավելի քան 105 հազար), Ռուսաստանը (ավելի քան 82 հազար), Իրանը (ավելի քան 59 հազար), Ինդոնեզիան (ավելի քան 55 հազար), Չիլին (ավելի քան 48 հազար), Հարավաֆրիկյան Հանրապետւթյունը (ավելի քան 47 հազար), Մեծ Բրիտանիան (ավելի քան 46 հազար) եւ Թուրքիան (ավելի քան 42 հազար): ԱՀԿ-ի տվյաների համաձայն՝ առայժմ չի հաջողվել կանգնեցնել կորոնավիրուսի այն շտամների տարածումը, որոնք դասվում են «անհանգստություն հարուցող տարբերակների թվին» (անգլ. - variants of concern, VOC): Մասնավորապես «Ալֆա» շտամը, որը սեպտեմբերին հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում, առկա Է 172 երկրներում, մեկ շաբաթ աաջ դրանց թիվը 11-ով պակաս Էր: «Գամմա» տարբերակը, որը սեպտեմբերին հայտնաբերվել Է Բրազիլիայում, յոթ օրում իր աշխարհագությունն ընդլայնել Է 64-ից մինչեւ 68 պետություն: Իր հերթին «Դելտա» շտամը, որը մասնագետներին հայտնի Է 2020 թվականի հոկտեմբերից Հնդկաստանում այն հայտնաբերվելուց հետո, մեկ շաբաթում ներթափանցել Է վեց նոր երկիր, եւ այս պահին դրանց թիվը հասել Է 80-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]