Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Տու-142Մ3 ռուսաստանյան երեք ինքնաթիռներ թռիչք են կատարել ՌԴ ռազմածովային նավատորմի վարժանքների շրջանում

Տու-142Մ3 ռուսաստանյան երեք ինքնաթիռներ թռիչք են կատարել ՌԴ ռազմածովային նավատորմի վարժանքների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տու-142Մ3 ռուսաստանյան երեք հեռահար հականավային ինքնաթիռներ Կամչատկայից չվանցում են կատարել Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մաս, որտեղ անցկացվում են ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) խոշոր զորավարժություններ: Այդ մասին հունիսի 15-ին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ԽՕՆ-ի ծովային օդուժի Տու-142Մ3 երեք հեռահար հականավային ինքնաթիռներ, որոնք «Ելիզովո» օդակայանից թռել են Կամչատկա, շուրջ 5 հազար կիլոմետր հեռվությամբ չվանցում են կատարել վարժանքների անցկացման շրջանում եւ, իրագործելով նախանշված խնդիրները, վերադարձել են բազավորման օդակայան»,-հաղորդել են պաշտպանության նախարարությունում: Զինվորականների խոսքով՝ Տու-142Մ3-ները օդում անցկացրել են 12 ժամ, մերձակա գոտում հականավային ինքնաթիռներին ուղեկցել են ՄիԳ-31ԲՄ հեռահար կալանիչները: Խաղաղ օվկիանոսի կենտրոնում անցկացվող ԽՕՆ-ի վարժանքներում գործարկվել են ավելի քան 20 վերջրյա նավեր, սուզանավեր եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ապահովման նավեր:

«Նավերի խմբավորումների գործողություններն առաջացնում են օտարերկրյա նավատորմերի մեծ հետաքրքրությունը»,-նշվում Է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում հայտարարել են, որ վարժանքների ընթացքում նավերն օդուժի հետ համատեղ կատարելագործում են պայմանական հակառակորդի սուզանավերին գտնելու եւ հետեւելու առաջադրանքները: Տու-142-ը (ՆԱՏՕ-ի կոդիֆիկացմամբ՝ Bear-F) հականավային պաշտպանության հեռահար ինքնաթիռ Է, որն ամենամեծերից մեկն Է աշխարհում եւ նախատեսված Է սուզանավերի դեմ պայքարելու համար: Գործնականում թռիչքի հեռվությունը 12,5 հազար կիլոմետր Է, գործողության մարտական շառավիղը՝ 6,4 հազար կիլոմետր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]