Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2006 թ. հունիսի 15-ին ընդունվեց Հայաստանի զինանշանը։ Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ եւ արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության եւ արիության ուժը։ Ներքեւում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության եւ անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը եւ խաղաղասիրությունը։

-1899 թ. հունիսի 15-ին ծնվել է Երվանդ Քոչարը՝ հայ խորհրդային նկարիչ-արձանագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության եւ գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) եւ կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի հետաքրքիր երեւույթներից է։

-1915 թ. հունիսի 15-ին Կ. Պոլսում կախաղան բարձրացվեց Փարամազը (իսկական անուն-ազգանունը` Մատթեոս Սարգիսյան)՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ (ծնվ.՝ 1863)։

-1935 թ. հունիսի 15-ին տեղի ունեցավ առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան։

-1954 թ. հունիսի 15-ին ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն։

-1975 թ. հունիսի 15-ին մահացել է Վաղինակ Բեքարյանը՝ հայ մանկավարժ, բանաստեղծ: Սփյուռքի մամուլում լույս են տեսել նրա արձակ եւ չափածո գործերը։ 1923-1924 թթ. թղթակցել է «Կոչնակ Հայաստանի» եւ «Հառաջ» թերթերին Աբել Միաճիկյան կեղծանունով։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am