Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաֆթալի Բենետը դարձել է Իսրայելի վարչապետ

Նաֆթալի Բենետը դարձել է Իսրայելի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ է դարձել «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենետը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կնեսետի պաշտոնական կայքը, Իսրայելի նոր կառավարությունը ստացել է Կնեսետի վստահության քվեն․ 60 պատգամավոր կողմ է քվեարկել, 59-ը՝ դեմ։

Առաջիկա երկու տարիներին երկրի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Նաֆթալի Բենետը, ինչից հետո կոալիցիոն համաձայնագրի համաձայն՝ վարչապետի պաշտոնը կստանձնի Յաիր Լապիդը։

Բենիամին Նեթանյահուն, որն ավելի քան 12 տարի զբաղեցնում էր Իսրայելի վարչապետի պաշտոնը, կդառնա խորհրդարանական ընդդիմության առաջնորդը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am