Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները

«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության ապահովումը «Պատիվ ունեմ» դաշինքի համար ունի ամենաառաջնային նշանակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 12-ին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը:

«Մենք գնալու ենք ՀՀ-ի հզորացմանն՝իր անվտանգային բոլոր կառույցներով հանդերձ: Երկրորդ ուղղությունը՝միջազգային գործընկերների հետ կապերի խորացումն է»,-նշել է Ոսկանյանը:

Նա ընդգծել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները: Ոսկանյանի խոսքով՝  հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերածել գործընկերային այնպիսի նոր հարաբերությունների, որտեղ Հայաստանը կլինի ընկալելի, վստահելի գործընկեր:

«Հայ-ռուսական հարաբերություններում առաջացել են նոր տիրույթներ: Ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում ապահովում է հայ բնակչության անվտանգությունն ու զսպում՝ թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպանական գործողությունների որևէ հեռանկար»,-նշել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am