Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում խոսեց նվազագույն զամբյուղը վերանայելու անհրաժեշտության մասին

Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում խոսեց նվազագույն զամբյուղը վերանայելու 
անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կենտրոնական բանկի սուրբ պարտականությունն է ապահովել կայուն գներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանավանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Պետությունը պատասխանատու է կայուն գների համար»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է վերանայել նվազագույն զամբյուղը: 

Պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝  Քոչարյանը խոստացավ իրենց հաղթանակի պարագայում բարձրացնել սպաների և ուսուցիչների աշխատավարձերը:

Նա հատուկ անդրադարձ կատարեց կրթական մակարդակի բարձրացման, դպրոցների ինքնավարության ավելացման անհրաժեշտությանը:

«Պետք է ավելացնենք դպրոցի ինքնավարությունը, որպեսզի դպրոցի տնօրենն ու անձնակազմն իրենց ավելի պաշտպանված զգան, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա դպրոցն օգտագործել որպես քաղաքական գործիք»,- նշեց նա:

Դաշինքի անդամների հաջորդ կանգառը լինելու է  Լոռու մարզի Տաշիր քաղաքում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]