Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել ALCATEL 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS HIPER OKI ականջակալներ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել ALCATEL 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS HIPER 
OKI ականջակալներ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը  2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

«Եթե դուք նախընտրում եք միաժամանակ ունենալ նորաոճ և բազմաֆունկցիոնալ սմարթֆոն և շփվել մտերիմների հետ, ապա բաց մի թողեք նաև անլար ականջակալ նվեր ստանալու հնարավորությունը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:

2021 թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ունի երեք տեսախցիկ, որոնցից հիմնականը՝ 13 ՄՊ է, 6․52” HD + որակի ընդարձակ էկրան, նաև գիշեր ու ցերեկ անընդմեջ օգտագործման հնարավորություն տվող Smart Manager-ով աշխատող 4000mAh մարտկոց։  Իսկ TWS Hiper Oki անլար ականջակալները կարելի է օգտագործել 3 ժամ շարունակ, ընդ որում՝ մինչև 10 մետր հեռավորության վրա:

Սմարթֆոնը կարելի ձեռք բերել առցանց՝ Ucom-ի ինտերնետ խանութից: Բացի այդ, 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am