Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

4 ժամ պայքարից հետո Ջոկովիչը դուրս թողեց Նադալին Ռոլան Գարոսից

4 ժամ պայքարից հետո Ջոկովիչը դուրս թողեց Նադալին Ռոլան Գարոսից

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Ջոկովիչը մրցեց Ռոլան Գարոսի ռեկորդային հաղթող իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: 4 ժամից ավել ձգված մրցախաղում Ջոկովիչը զիջեց միայն առաջին սեթում, սակայն հաղթեց հաջորդ երեք սեթերում էլ: 3:6, 6:3, 7:6, 6:2 հաշվով: Սերբ Ջոկովիչի մրցակիցը եզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասն է:

Գրունտային ծածկույթի վրա անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկը տրվել է 1891 թվականին: Այս տարի մրցաշարն անցկացվում է արդեն 125-րդ անգամ: Հոբելյանական մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն եվրո: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով ռեկորդային` 13 անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում: Կանանց պայքարում գործող չեմպիոնը Իգա Սվյոտեկն է: «Ռոլան Գարոսը» կեզրափակվի հունիսի 13-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am