Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մասդար» ընկերությունն սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում

«Մասդար» ընկերությունն սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը 
Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության ներկայացուցիչներ Մոհամեդ ալ Շեհիին և Վիպուլ Գոյալին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Մասդար» ընկերությունն սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում, որն առաջիկայում կմեկնարկի «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում:

Վերականգնողական էներգիայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Աբու Դաբիում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Մասդար» ընկերության միջև 2019 թվականին ստորագրվել էր համատեղ զարգացման մասին համաձայնագիր՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծեր իրականացնելու վերաբերյալ:

«Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություները կյանքի են կոչվում: «Ներդրումներ և փոխգործակցության նոր ծրագրեր ենք ակնկալում նաև մյուս՝ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լոգիստիկայի և այլ ոլորտներում: Մեր երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն»,-նշել է նախագահ Սարգսյանը:

«Մասդարի» ներկայացուցիչները և հանդիպմանը մասնակցող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը տեղեկություններ են ներկայացրել նոր նախագծի ծավալների, իրականացման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am