Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բլինկենը խոսել է Իրանի դեմ շատ պատժամիջոցներ պահելու մասին

Բլինկենը խոսել է Իրանի դեմ շատ պատժամիջոցներ պահելու մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները ուժի մեջ են թողնելու Իրանի դեմ հարյուրավոր միակողմանի սահմանափակումները անգամ եթե այդ երկիրը վերադառնա միջուկային գործարքին և պահպանի բոլոր դրույթները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Տվյալ փուլում մենք չգիտենք, թե արդյոք Իրանը պատրաստ է անել այն, ինչ պարտավորված է գործողությունների ծրագրով: Տեսնենք, թե արդյոք դա տեղի կունենա»,- հայտարարել է Բլինկենը՝ նշելով, որ անգամ այդ պարագայում շատ պատժամիջոցներ կշարունակեն գործել, քանի դեռ «Իրանի վարքագիծը չի փոխվել»:

Վերջին ամիսներին Վիեննայում տեղի են ունենում ԱՄՆ և Իրանի բանակցությունները՝ վերադառնալու Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր ընդունել ծրագրից դուրս գալու մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am