Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բլինքենը կմասնակցի Պուտինի հետ Բայդենի բանակցություններին

Բլինքենը կմասնակցի Պուտինի հետ Բայդենի բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմասնակցի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կայանալիք բանակցություններին: Այդ մասին հայտնել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բլինքենը Բայդենին կուղեկցի Եվրոպա նրա ուղեւորությունների բոլոր փուլերում, որոնք մեկնարկելու են այս շաբաթ, նշել Է Փրայսը: Հունիսի 7-ին ազգային անվտանգության գծով Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն դեռ չեն համաձայնեցրել բանակցությունների ձեւաչափը: Նաեւ, Սալիվանի տվյալներով, առայժմ պարզ չԷ, թե ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահները կանցկացնեն արդյոք մամուլի ասուլիս:

Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 16-ին Ժնեւում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am