Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 5-ին նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ սահմանված ՄԱԿ-ի կողմից։ Այս համաշխարհային օրվա ամսաթիվն ընտրվել է ի նշանավորումն Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման։ Այն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին եւ ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման եւ բարելավման խնդիրներին։ Գլխավոր հանձնաժողովի 27-րդ նստաշրջանում ստեղծվել է նաեւ մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP)։ Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։

-1907 թ. hունիսի 5-ին ծնվել է Արաքսյա Գյուլզադյանը՝ հայ նշանավոր երգչուհի (մահ.՝ 1980 թ.)։

-1968 թ. hունիսի 5-ին մահացել է Վահրամ Փափազյանը՝ հայ նշանավոր դերասան, գրող, արձակագիր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Փափազյանը համարվում էր Խորհրդային Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի է իր Օթելլոյի դերակատարմամբ։

-1999 թ. hունիսի 5-ին սկսվեց Արագածոտնի մարզի Արա գյուղում գտնվող՝ որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ-Սուրբ Եղիսաբեթ մատուռի կառուցումը:

-1783 թ. hունիսի 5-ին Ֆրանսիայում Մոնգոլֆիե եղբայրներն օդ բարձրացրեցին առաջին օդով լցված թռչող սարքը, որն իրենց ազգանունից ստացավ «Մոնգոլֆիեր» անունը։

-1862 թ. hունիսի 5-ին Սայգոն (ներկայիս Հոշիմին) քաղաքում կնքված պայմանագրով Ֆրանսիային է անցել Հնդկաչին թերակղզու Կոխինխինա պատմական տարածքը։

-1723 թ. hունիսի 5-ին ծնվել է Ադամ Սմիթը՝ շոտլանդացի բարոյագետ եւ տնտեսագետ: Հեղինակել է «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի եւ պատճառների շուրջ» (1776) աշխատությունը։ Համարվում է ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնադիրներից մեկը, տնտեսագիտություն առարկայի հիմնադիրը։

-1818 թ. hունիսի 5-ին ծնվել է Գեւորգ Ախվերդյանը՝ հայ բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ։ Սայաթ-Նովայի երգերի հայտնաբերողը, հրատարակիչն ու առաջին մեկնաբանը։

-1858 թ. hունիսի 5-ին ծնվել է Ալեքսանդր Աբելյանը՝ հայ դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ։ Դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրը։ Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Տարազ», «Մուրճ» եւ այլ պարբերականների։ Ալեքսանդր Աբելյանի կատակերգություններն ու դրամաներն արտացոլում են մանր արհեստավոր խավի կյանքն ու կենցաղը։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am