Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թունյանը ներկայացրեց պետական կառավարման համակարգում բաժանված պարգևավճարների իրական չափը

Թունյանը ներկայացրեց պետական կառավարման համակարգում բաժանված 
պարգևավճարների իրական չափը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում պետական կառավարման համակարգում նախորդ տարի բաժանվել է 22 մլրդ դրամի պարգևավճար՝ ներառյալ հարկերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Թունյանը նշեց, որ բյուջեի կատարողականի մասին քննարկումներում Ֆինանսների նախարարի պաշտոնակատարին խնդրել է հստակ տեղեկատվություն տրամադրել, թե 2020-ին ինչ ծավալի պարգևավճարներ են բաժանվել պետական կառավարման համակարգում: Պատգամավորը հիշեցրեց՝ ոմանց կողմից ներկայացվում էր, թե պետական պաշտոնյաները 2020-ին ստացել են մոտ 120 մլն դոլարի պարգևաճվարներ, ինքը հայտարարել է, որ այդ թիվը սուտ է, իսկ թվի մասին հիմնավորումներ ինքը չի լսել: Թունյանը ներկայացրեց նախարարի պաշտոնակատարի տրամադրած թվերը:

«2020 թվականին պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65.5 մլրդ դրամ, և բաժանվել է դրա մոտ 30 տոկոսի չափով՝ 22 մլրդ դրամի պարգևավաճար՝ այսինքն` 45 մլն դոլար: Ընդ որում, այս գումարում ներառված են նաև հարկերը, դրանք հանելու դեպքում ստացվում է մոտ 35 մլն դոլար: Ընդ որում, այս գումարը բաժանվել է ոչ թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ 20 հազար պետական ծառայողներին»,-ասաց Թունյանը:

Նա հավելեց՝  մեկ աշխատողի հաշվով նայելով կարելի է տեսնել, որ յուրաքանչյուր աշխատողի՝ պետական ծառայողի՝ սկսած գրադարանների, արխիվների, այլ կառույցների աշխատողներից, ամսական միջինը 90 հազար դրամ պարգևավճար է բաժին ընկել, եթե հարկերը հանվեն՝ մոտ 70 հազար դրամ: Պատգամավորը հավելեց, որ նախկինում էլ այդ համակարգը գործել է, որոշ կառույցներ ունեցել են արտաբյուջեներ, որոշումներում բաժանվել են արտաբյուջեներ:

Նա կոչ արեց այն մարդկանց, որոնք կրկին կպնդեն, թե այդ թվերը սխալ են և կներկայացնեն այլ թվեր, ներողություն խդրել հասարակությանը մոլորեցնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am