Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահի աշխատակազմը ՀՀ տեղափոխված 73 արցախցի ընտանիքների կարիքների համար ուղղել է շուրջ 28 մլն դրամ

Նախագահի աշխատակազմը ՀՀ տեղափոխված 73 արցախցի ընտանիքների կարիքների 
համար ուղղել է շուրջ 28 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահի աշխատակազմը 2020-ին պատերազմի արդյունքում Հայաստանում ժամանակավորապես ապաստանած 73 ընտանիքի կեցության և սննդի կազմակերպման համար ուղղել է 28 մլն 700 հազար դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշետվության նախնական քննարկմանը:

«Հաշվետու ժամանակահատվածում կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացած խնդիրներով պայմանավորված՝ նախագահի աշխատակազմի կողմից ցուցաբերվող աջակցությունը հիմնականում միտված է եղել սոցիալական խնդիրների լուծմանը: Իրականացվել է 21 բարեգործական ծրագիր»,- ասաց Տարասյանը:

Աջակցություն  է տրամադրվել համավարակով պայմանավորված սոցիալական ծանր վիճակում գտնվող, սննդի ապահովման, սահմանամերձ շրջաններում հեռավար կրթության համար համակարգչային տեխնիկայի կարիք ունեցող, Գյումրիում տնակային պայմաններում բնակվող, Երևանի և մարզերի բազմազավակ, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքներին:

«Աջակցություն է տրամադրվել Արցախում զոհված զինծառայողների և Հայաստանում ժամանակավորապես ապաստանած Արցախից տարհանված ընտանիքներին: 2020-ին նախագահի աշխատակազմի կողմից 28 մլն 700 հազար դրամ է հատկացվել Հայաստան տեղափոխված արցախցի 73 ընտանիքների՝ շուրջ 290 անձանց կեցության և սննդի կազմակերպման համար»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am