Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Գյուրջիևի երաժշտությունը» համերգին կհնչեն նոր գործիքավորմամբ հայտնի ստեղծագործություններ

«Գյուրջիևի երաժշտությունը» համերգին կհնչեն նոր գործիքավորմամբ հայտնի 
ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Գյուրջիև» անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը Լևոն Էսկենյանն է և Դիզիվի երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավար և խմբավար Մարինե Ալավերդյանն է, Երևանում կներկայանան համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Գյուրջիևի երաժշտությունը» խորագրով երեկոն տեղի կունենա հունիսի 10-ին  «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Գյուրջիևի մեղեդիները, որոնք հիմնված են Արևելքի տարբեր ազգերի ժողովրդական և հոգևոր երաժշտության վրա, իր իսկ թելադրանքով դաշնամուրի համար գրի է առել նրա աշակերտ Թոմաս դը Հարթմանը: Այդ գրառումներից մի քանիսը ժողովրդական նվագարանների համար մշակվել և վերագործիքավորվել են Լևոն Էսկենյանի կողմից: Համերգի ժամանակ առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորված ստեղծագործություններ։

Միջազգային ճանաչում ունեցող «Գյուրջիև» անսամբլը կազմված է Հայաստանի առաջատար երաժիշտներից: 2008 թվականին  այն հիմնադրել է Լևոն Էսկենյանը` նպատակ ունենալով ներկայացնել հայ մեծանուն փիլիսոփա, պարուսույց և երաժիշտ Գ. Ի. Գյուրջիևի երաժշտությունը, այնուհետև ծրագիրը ընդլայնել Կոմիտասի, հայ հոգևոր և աշխարհիկ, աշուղական, ինչպես նաև ժամանակակից երաժշտությամբ։

Հեղինակավոր ECM Records-ի հրատարակած “Music of Georges.I. Gurdjieff” դեբյուտային ալբոմն արժանացել է մի շարք մրցանակների՝ այդ թվում Նիդերլանդներում լավագույն ալբոմ «Էդիսոն» մրցանակին։ 2015 թվականին ECM Records-ի թողարկած “Komitas” ալբոմն ընդգրկվել է 10 լավագույն ալբոմների շարքում աշխարհի մի շարք առաջատար ռադիոկայանների կողմից:

Անսամբլը ելույթ է ունեցել 26 երկրի (Եվրոպա, Ավստրալիա, Միջին Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկա) հայտնի փառատոններում և ամենահեղինակավոր դահլիճներում։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am