Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը դեպի ԱՄԷ ուղևորվող հնդիկների համար նախընտրելի «կարանտինային հանգստավայր» է

Հայաստանը դեպի ԱՄԷ ուղևորվող հնդիկների համար նախընտրելի «կարանտինային 
հանգստավայր» է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայից և Աբու Դաբիից ընդամենը երեքժամյա չվերթի հեռավորության և անարգել թռիչքների շնորհիվ Հայաստանը դարձել է ԱՄԷ բնակիչ հնդիկների համար երկրորդ «կարանտինային հանգստավայրը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս թեմային ընդարձակ հոդվածով անդրադարձել է The National News-ը:

Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Հնդկաստանից զբոսաշրջիկների մուտքն իր երկրի տարածք կասեցումից հետո, որի նպատակը Covid-19-ի տարածումը կանխելն է, հնդիկ զբոսաշրջիկներն ընտրում են Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, որտեղ 14 օր մնալուց հետո միայն կարող են ստանալ ԱՄԷ մուտքի թույլտվություն: Նրանց խոսքով՝ Հնդկաստանից Հայաստանի տարածքով Դուբայ հասնելու ծախսերը՝ ներառյալ թռիչքը, սնունդն ու  հյուրանոցային ծախսերը, չեն գերազանցում 4300 ԱՄԷ դիրհամը կամ 85 000 հնդկական ռուփին:

Հնդիկ Սուջայ Սարիգոմմուլան, որն աշխատում է Դուբայում, նշում է, որ Հնդկաստանում հոր հուղարկավորությանը մասնակցելուց հետո Դուբայ վերադառնալու համար ստիպված է եղել որպես տարանցիկ երկիր ընտրել Հայաստանը: Նրա խոսքով՝ իր հետ Դուբայի առնվազն 150 բնակիչ Հայաստանում է անցկացրել 15-օրյա պարտադիր կարանտինը: 

Սարիգոմմուլան Դուբայ ընկնելու համար որպես տարանցիկ տարբերակներ դիտարկել է Ուկրաինան, Ուզբեկստանը, Մոսկվան և, վերջին հաշվով, կանգ առել Հայաստանի վրա՝ մատչելիության և էլեկտրոնային վիզա ստանալու հեշտության համար:

Աբու Դաբիից ինժեներ Սուշանտ Դալաին էլ, որը Covid-19-ի պատճառով բնակավայր վերադառնալու խոչընդոտներ է հաղթահարել, այժմ խորհրդատվություն է տրամադրում ԱՄԷ 700 բնակչի՝ Facebook, WhatsApp և Telegram սոցիալական ցանցերի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]