Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական 
հետապնդումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով դատավճիռը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը որոշեց Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հայկ Սարգսյանին 235-րդ հոդվածի 1-ի մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը) վերագրված հանցանքը դատարանը համարեց չապացուցված:

Հայկ Սարգսյանը մեղադրվում էր 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի, որը   վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: 2018 թվականի սեպտեմբերի 10-ին դատարանը բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը և որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։  50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել կալանքից:









youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]