Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդ

Մխիթարյանը կարող է  վերադառնալ Դորտմունդ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է նորից հանդես գալ Բունդեսլիգայում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mercadodofutebol-ը: Ըստ պարբերականի, Մխիթարյանի համար հետ նահանջ չի լինի, եթե հայ կիսապաշտպանը նորից վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»:

Ավելի վաղ լուրեր կային, որ Իտալական «Ռոմա»-ն երկու տարվա պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Մայրաքաղաքային թիմի ղեկավարությունը Մխիթարյանին երկու տարվա պայմանագիր է առաջարկել, 4,5 միլիոն տարեկան աշխատավարձով: Հայ կիսապաշտպանը դեռևս վերջնական պատասխան չի թվել հռոմեական ակումբին:

Նաև լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն էր համարվում, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:  Ասվում էր, որ իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանով: «Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել էր բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին:  Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն: «Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am