Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի զորքերը պետք է անմիջապես հետ քաշվեն. Բունդեսթագի պատգամավորի հայտարարությունը

Ադրբեջանի զորքերը պետք է անմիջապես հետ քաշվեն. Բունդեսթագի պատգամավորի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Բարբարա Հենդրիքսը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախմանն առնչվող հայտարարությամբ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը.

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Սահմանային խախտումներն անընդունելի են, և Ադրբեջանի զորքերը պետք է անմիջապես հետ քաշվեն վիճելի տարածքներից: Ես երկու կողմերին էլ զսպվածության կոչ եմ անում: Պետք է բացառել հետագա սադրանքներն ու հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղ ճանապարհով համաձայնության հասնել սահմանագծի շուրջ:

Միաժամանակ, բազմաթիվ հայ զինվորներ և քաղաքացիական անձիք շարունակում են գտնվել ադրբեջանական գերության մեջ: Նախորդ տարվա նոյեմբերի 10-ից ուժի մեջ է մտել զինադադարը: Ես պահանջում եմ Ադրբեջանի կառավարությունից բոլոր գերիներին անմիջապես ազատ արձակել:

Հարևան երկրների միջև երկարամյա հակամարտությունը հնարավոր է հաղթահարել միայն երկու կողմերից վստահության ձևավորմանն ուղղված քայլերից հետո»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am