Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը կավելացնի անվճար բուժօգնության և սպասարկման ծառայությունների օժանդակությունը

Կառավարությունը կավելացնի անվճար բուժօգնության և սպասարկման 
ծառայությունների օժանդակությունը

ԵՐԵՎԱՆ,  27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ապահովման նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ըստ այդմ նախատեսվում է ավելացնել «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներով հատկացված միջոցները:

Մասնավորապես, «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումը առաջարկվում է ավելացնել 800 մլն դրամով: Ավելացումն ուղղվելու է քիմիաթերապիայի ծառայությունները բուժառուներին ավելի մատչելի ու հասանելի դարձնելու նպատակով: «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումն առաջարկվում է ավելացնել 300 մլն դրամով՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժման դեպքերի քանակի ավելացմամբ պայմանավորված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am