Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Տոկիոյում պարզում են ճապոնական եւ ռուսական ձկնորսանավերի բախման հանգամանքները

Տոկիոյում պարզում են ճապոնական եւ ռուսական ձկնորսանավերի բախման հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի իշխանությունները պարզում են ճապոնական եւ ռուսական ձկնորսանավերի բախման հանգամանքները, որը տեղի Է ունեցել մայիսի 26-ին Օխոտի ծովում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ճապոնիայի Ծովում անվտանգության վարչությունում:

«Մենք ուսումնասիրում ենք միջադեպի հանգամանքները, բախման վայր են ուղարկվել մեր պարեկանավերը: Ըստ վարչության տեղեկատվւթյան՝ «ողջ մնացած ձկնորսները, որոնք բախման ժամանակ գտնվել են ճապոնական նավում, տարվել են ափ, նրանց կյանքի համար սպառնալիք չկա»:

Միջադեպը տեղի Է ունեցել Ճապոնիայի Հոկայդո կղզուց 23 կիլոմետր հեռավորության վրա: Բախման հետեւանքով ճապոնական նավը շրջվել Է, նավում գտնվող հինգ ձկնորսներից երեքը զոհվել են:

Ռուսական «Ամուր» նավը, որը բախվել Է ճապոնական ձկնորսանավի հետ, պատկանում Է Սախալինի «Ամուրսկոյե» ձկնարդյունաբերական ընկերությանը, որը գրանցած Է Յուժնո Սախալինսկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am