Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 451 թ. մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը՝ հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը։

-451 թ. մայիսի 26-ին մահացել է Վարդան Մամիկոնյանը՝ 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ։ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66 000, իսկ պարսիկների բանակը՝ 90 000 զինվորներից, որոնք պաշտպանված էին նաեւ փղերով։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։

-1799 թ. մայիսի 26-ին ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավեցին Թուրինը։

-1897 թ. մայիսի 26-ին առաջին անգամ տպագրվեց Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։

-1918 թ. մայիսի 26-ին ստեղծվեց Վրաստանի առաջին հանրապետությունը. այս օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն։

-1966 թ. մայիսի 26-ին Գայանան անկախացավ Մեծ Բրիտանիայից։

-1972 թ. մայիսի 26-ին Ռիչարդ Նիքսոնը եւ Լեոնիդ Բրեժնեւը Մոսկվայում պայմանագիր ստորագրեցին հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին։

-451 թ. մայիսի 26-ին մահացել է Խորեն Խորխոռունին՝ մաղխազ մարզպանական Հայաստանում, սպարապետ Վարդան Մամիկոնյանի զինակիցը, Խորխոռունիների նախարարական տոհմից։

-451 թ. մայիսի 26-ին մահացել է Ներսեհ Քաջբերունին՝ իշխան մարզպանական Հայաստանում, Քաջբերունիների նախարարական տոհմից։

 

Հետաքրքիր փաստեր

-CD սկավառակների 720 մբ չափը հենց այնպես չի ընտրվել: Ծրագրավորողները ընտրել են այն՝ նկատի ունենալով Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի տեւողությունը (72 րոպե):

-Աշխարհի առաջին համակարգչային վիրուսը թողարկվել է 1982 թ. եւ նախատեսված էր «Apple» ընկերության համակարգը խափանելու համար:

-Միայն Ռուսաստանում եւ նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում են @ նշանը անվանում շնիկ: Այլ երկրներում այն անվանում են խխունջ, կապիկ կամ էլ այլ կենդանու անվանումով:

-Նույն 1982 թ. գրանցվել է առաջին սիմվոլը՝ «ժպիտը», օգտագործում էին այն շփման ընթացքում ժպիտի արտահայտման համար:

-«ОС Linux» ընկերության սիմվոլը պինգվին է, քանի որ այս համակարգի ծրագրավորողին փոքր ժամանակ կենդանաբանական այգում հենց այս կենդանին է կծել:

-1981 թ. ստեղծված համակարգիչը կշռում էր 12 կգ: Մոնիտորի էկրանը՝ 5 դյույմ:

-Հնարավոր չէ ստեղծել con անունով պանակ, քանի որ այն մշակված է սարքավորումների մուտքի եւ ելքի համար:

-Վիճակագրության համաձայն՝ համակարգիչների մեծ մասն օգտագործվում է իր հնարավորությունների կեսի չափով:

-Համակարգիչների խափանման ամենատարածված պատճառը ստեղնաշարի վրա թափվող ջուրն է: Երկրորդ տեղն զբաղեցնում է հոսանքի տատանումը:

-Համակարգչի կամ պանակների պաշտպանությունը գաղտնաբառերի միջոցով կարեւոր գործողություն է շատ օգտատերերի համար: Բայց բազմաթիվ մարդիկ, ինչպես ցույց են տալիս հարցումները, օգտագործում են 12345, 11111, 77777 եւ  55555, իսկ 40 տոկոսից ավելին ընդհանրապես օգտագործում են այն գաղտնաբառը, որը նույն մուտքանունն է:

Ա. Հ.   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am