Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կասպից ծովը կարող է Արալյան ծովի աղետի կրկնությանն սպասել. ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ

Կասպից ծովը կարող է Արալյան ծովի աղետի կրկնությանն սպասել. ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովը կարող Է Արալյան ծովի բնապահպանական աղետի կրկնությանն սպասել, եթե չպահպանի իր ջրային պաշարները: Այդ մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտարարել Է Կենտրոնական Ասիայի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Բուրիանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ջրի օգտագործման նախկին պրակտիկաները շատ լուրջ աղետի են հասցրել Արալյան ծովում: Ոչ ոք այժմ այդ մասին դեռ չի խոսում, բայց արդեն գիտնականները կանխատեսում են, որ եթե այդ հարցերով լրջորեն չզբաղվեն, նման աղետ կարող Է տեղի ունենալ Կասպից ծովում»,-ասել Է Բուրիանը: Նրա խոսքով, մասնավորապես, նշվում Է Ուրալ գետից Կասպից ծով ջրի ոչ բավարար հոսքը: «Կանխատեսումներ են արվում, որ այդ գործընթացը կարող Է այնքան արագանալ, որ իսկապես, դա կարող Է հանգեցնել մեկ այլ բնապահպանական աղետի»,-նշել Է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը:

Բուրիանը հավելել Է, որ ներկայում շատ կարեւոր Է առաջ տանել Կասպից ծովի ջրային ռեսուրսների ռացիոնալ եւ պատասխանատու օգտագործման համագործակցությունը:

«Դրա համար հարկավոր Է, որպեսզի երկրները պայմանավորվեն ջրային ռեսուրսների արդարացի բաշխման եւ դրա նկատմամբ հասանելիության շուրջ՝ հաշվի առնելով (Կասպիականի ջրատարածքի) բոլոր երկրների շահերը»,-հավելել Է ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը: Ղազախստանի եւ Ուզբեկստանի սահմանին գտնվող Արալյան ծովը մինչեւ 1960 թվականն իր մակերեւույթով եղել Է աշխարհի չորրորդ խոշոր լիճը:

Վերջին 55 տարվա ընթացքում ծովի մակերեւույթը կրճատվել Է գործնականում եռակի, ջրի մակարդակը նվազել Է 29 մետրով, ջրի ծավալը պակասել Է 15 անգամ, ավելացել Է աղիությունը, ոչնչացել Է ձուկը:

Կասպիական հնգյակի երկրների ղեկավարները 2018 թվականի օգոստոսին Ղազախստանի Աքթաու քաղաքում կոնվենցիա են ստորագրել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ՝ տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ, որի վրա աշխատանքը տարվել Է ավելի քան 20 տարի՝ 1996 թվականից ի վեր:

Կոնվենցիայի տակ ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահները: Փաստաթուղթը հաստատում Է հինգ պետությունների համար բացառիկ եւ կատարյալ իրավունքները Կասպից ծովի նկատմամբ, նրա ընդերքի եւ մյուս ռեսուրսների պատասխանատու յուրացումն ու օգտագործումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am