Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 15-ը

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 15-ը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մայիսի 25-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը մինչև հունիսի 15-ը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդարգություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում և միջնորդել է հետաձգել այսօրվա դատական նիստը։

Բացի այդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նույնպես  տեղեկացրել է իր արձակուրդ մեկնելու մասին։ Դատավորը նշեց, որ Վարդևանյանի արձակուրդ մեկնելը խնդիր չի առաջացնելու, քանի որ Քոչարյանն ունի նաև այլ պաշտպաններ։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց`  նշելով, որ պաշտպանների արձակուրդ մեկնելու մասին նրանք տեղեկանում են հենց դատական նիստի օրը։ Ի պատասխան սրան` Վարդևանյանը հայտարարեց, որ արձակուրդից օգտվելու իրավունք ունեն բոլորը և դրա մեջ որևէ արտառոց բան չկա։ Ժամանակին դատավոր Աննա Դանիբեկյանը նույնպես մեկնել է արձակուրդ։

Հաշվի առնելով, որ Էրիկ Ալեքսանյանի բացակայությամբ դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 15-ին՝ ժամը 13:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am