Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բայդենը երկու պետությունների ստեղծումը համարել է Իսրայելի հակամարտության լուծում

Բայդենը երկու պետությունների ստեղծումը համարել է Իսրայելի հակամարտության լուծում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հանդես Է եկել երկու պետությունների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման օգտին: Այդ մասին հաղորդել Է NBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բլինքենի խոսքով՝ անհրաժեշտ Է պայմաններ ստեղծել այս հարցի ուղղությամբ երկու կողմերի փոխգործակցության համար: Նա նշել Է, որ երկու պետությունների ստեղծումը միակ միջոցն Է՝ ապահովելու Իսրայելի ապագան որպես հրեական ու դեմոկրատական երկիր եւ դրա հետ մեկտեղ պաղեստինցիներին տալ այն, ինչի իրավունքը նրանք ունեն: Դրա հետ մեկտեղ Բլինքենն ընդգծել Է, որ դա պարտադիր չԷ իրականացնել այսօր: Նա կարծում Է, որ սկզբի համար անհրաժեշտ Է դադարեցնել բռնությունը:

Պետքարտուղարը պարզաբանել Է, որ հրադադարից հետո անհրաժեշտ Է զբաղվել հումանիտար մատակարարմամբ եւ կապերի խորացմամբ ինչպես պաղեստինցիների, այնպես Էլ իսրայելացիների հետ: Այն հարցին, թե ԱՄՆ-ն ինչպես Է պլանավորում վերականգնել Գազայի հատվածն առանց ՀԱՄԱՍ-ի ուղղակի ֆինանսավորման, Բլինքենը պատասխանել Է, որ դրա համար կօգտագործվեն անկախ միջնորդներ:

Ավելի վաղ Բայդենը խոստացել Էր, որ ԱՄՆ-ը կօգնի վերականգնել Գազայի հատվածի ենթակառուցվածքը, որը տուժել Է վերջերս տեղի ունեցած իսրայելական ռազմական գործողության ընթացքում: Այժմ տեղի մոտավորապես 800 հազար բնակիչներ զրկվել են կանոնավոր կերպով մաքուր ջրմուղային ջրից օգտվելու հնարավորությունից, քանի որ հակամարտության ժամանակ վնաս Է հասցվել ցանցի մոտավորապես կեսին:

Բացի այդ, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունում, վկայակոչելով Գազայի հատվածի իշխանությունների տեղեկատվությունը, հայտարարել են, թե գնդակոծություններից 11 օր անց պարզվել Է, որ այստեղ ավերվել կամ վնասվել են մոտավորապես 17 հազար շինություններ: Մասնավորապես, ոչնչացվել կամ ոչ պիտանի են դարձել ավելի քան 1,8 հազար շենքեր, վնասվել են 53 կրթական հաստատություններ եւ վեց հիվանդանոցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am