Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Newsweek-ը հաղորդել Է մինչեւ 60 հազար թվաքանակով ԱՄՆ-ի գաղտնի զորքերի մասին

Newsweek-ը հաղորդել Է մինչեւ 60 հազար թվաքանակով ԱՄՆ-ի գաղտնի զորքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն անցած տասնամյակում ստեղծել Է շուրջ 60 հազար թվաքանակով ԱՄՆ-ի գաղտնի զորքեր: Նրանց խնդիրների մեջ մտնում Է ինչպես ահաբեկչության դեմ պայքարը, այնպես Էլ այնպիսի տերություններին դիմակայելը, ինչպիսիք են ՌԴ-ն եւ Չինաստանը: Այդ մասին հաղորդել Է Newsweek հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տեղեկատվությունը դարձել Է երկու տարվա հետաքննության արդյունք, մասնավորապես, ներառել Է հարցազրույցներն այս ծրագրի մասնակիցների եւ այն անձանց հետ, որոնք որոշումներ են ընդունել ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում: Newsweek-ի տվյալներով, այս տեսակի զորքերում (թվով 10 անգամ ավելի շատ, քան ԿՀՎ-ի համանման ուժերը) ծառայում են ինչպես անմիջականորեն զինծառայողներ, այնպես Էլ օպերատիվ աշխատողներ՝ քաղաքացիական քողարկմամբ, երբեմն առեւտրային ձեռնարկություններում կամ կոնսալտինգային ֆիրմաներում, եւ նրանք բոլորը գործում են ե՛ւ իրական իրադրության պայմաններում, ե՛ւ կիբեռտարածությունում: Այս «գաղտնի բանակում» նաեւ գործի են դրվել քաղաքացիական անձինք եւ կապալառուներ, որոնք «աշխատում են կեղծ անուններով. դա, մասամբ, գաղտնի հատուկ ուժերի աճի բնական արդյունք Է, բայց նաեւ կանխամտածված պատասխանն ավելի ու ավելի թափանցիկ աշխարհում ուղեւորությունների ու գործողությունների բարդություններին»:

«Ծրագրին ներգրավված են շուրջ 130 մասնավոր ընկերություններ, տասնյակ քիչ հայտնի եւ գաղտնի կառավարական կազմակերպություններ: Ընկերությունները «բանակի» գործողությունների համար տարեկան ծախսում են ավելի քան 900 մլն դոլար. ծախսերի մեջ մտնում Է կեղծ փաստաթղթերի ստեղծումը, օպերատիվ աշխատողների հաշիվների վճարումը, որոնք գործում են մտացածին անուններով, սարքավորումների ստեղծումը՝ Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի ամենադժվարամատչելի հատվածներում լուսանկարումներ եւ գաղտնալսումներ իրականացնելու համար: Դրա հետ մեկտեղ այդ ուժերի ծառայողները ոչ միայն ահաբեկիչների դեմ են գործում Պակիստանից մինչեւ Արեւմտյան Աֆրիկա ընկած տարբեր շրջաններում, այլ «ավելի մեծ չափով աշխատում են չճանաչված «թեժ կետերում», այդ թվում՝ «ճակատի գծից» այն կողմ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի տիպի վայրերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am