Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ լիովին պատվաստվել Է ավելի քան 123,8 մլն մարդ

ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ լիովին պատվաստվել Է ավելի քան 123,8 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում բնակչության իմունացման արշավի շրջանակներում արդեն օգտագործվել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 274 մլն 411 հազար 901 չափաբաժին: Այդ մասին հաղորդել են Հիվանդությունների վերահսկողման եւ կանխարգելման կենտրոնները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա հետ մեկտեղ 157 մլն 827 հազար 208 մարդ ստացել Է, առնվազն, սահմանված երկու չափաբաժնից մեկը, 123 մլն 828 հազար 224 մարդ պատվաստվել Է լիովին, նշվում Է հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգներում կիրառվում են Moderna-ի եւ Pfizer-ի պատվաստանյութերը, որոնցով իմունացման համար պահանջվում Է երկու չափաբաժին, ինչպես նաեւ Johnson & Johnson-ի միանգամյա պատվաստանյութը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողման եւ կանխարգելման կենտրոնը հայտարարել Էր, որ ամերիկացիները, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները, կարող են դիմակներ կրելուց հրաժարվել գրեթե բոլոր դեպքերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am