Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի խաղաղապահներն ուժեղացրել են պարեկումը լիբանանա-իսրայելական սահմանին

ՄԱԿ-ի խաղաղապահներն ուժեղացրել են պարեկումը լիբանանա-իսրայելական 
սահմանին

Մջգ-3 ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի խաղաղապահներն ուժեղացրել են Իսայելի հետ սահմանի պարեկումը՝ համակարգելով լիբանանյան բանակի հետ՝ Ռաշայա Էլ Ֆուխարի շրջանից հրեական պետության կողմը վեց հրթիռների արձակման փորձից եւ իսրայելական զորքերի պատասխան գնդակոծումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին այդ մասին Twitter-ում գրել Է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենետին: «Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի հրամանատարությունը դիմել Է իսրայելական զորքերին՝ կրակը դադարեցնելու պահանջով, որը կատարվել Է Քֆար Շուբա գյուղի եւ բարձունքների ուղղությամբ,- նշել Է նա:- Այժմ սահմանին անդորր Է հաստատվել, լիբանանցի զինվորները մեզ հետ հետեւում են կարգին»:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հանդես բերելու զսպվածություն եւ չդիմելու իրադրության սրման»,- հավելել Է Տենետին: Ավելի վաղ Կատարի Al Jazeera հեռուստակայանը հաղորդել Է, որ Իսրայելի հրետանին առնվազն 20 արկ Է արձակել Լիբանանի հարավի Քֆար Շուբա գյուղի ուղղությամբ: Խաղաղ բնակիչների շրջանում հետեւանքների մասին տեղեկություններ չեն սացվել: Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ զորքերը գնդակոծել են այն վայրերը, որտեղից վեց հրթիռներ արձակելու անհաջող փորձեր են ձեռնարկվել, որոնցից ոչ մեկը չի կարողացել հատել երկու երկրների միջեւ սահմանը:

Al Jazeera-ն հայտնել Է, որ Գալիլեայի հյուսիսի բնակավայրերի բնակիչներին ցուցում Է տրվել շտապ իջնելու ռմբապաստարաններ, այն բանից հետո, երբ Քարյաթ Շմոնա բնակայարում վեց պայթյուններ են որոտացել: Առայժմ անհայտ Է, թե դրանք եղել են Գազայի հատվածից արձակված հրթիռներ, թե համազարկերը կատարվել են Լիբանանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am