Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 131, առողջացման 354 և մահվան 9 նոր դեպք

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 131, առողջացման 354 և մահվան 9 
նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220 860 դեպք, որոնցից 208 454-ն` առողջացման, 4 323-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 7 023 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1 036 673 թեստավորում:

«Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից նաև տեղեկացնում են, որ մայիսի 15-ին կատարվել է 3 160 թեստավորում, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 354  և  մահվան 9 դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1060 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am