Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Այսօրվանից ՀԱԷԿ-ը 141 օրով կդադարեցնի աշխատանքը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Այսօրվանից ՀԱԷԿ-ը 141 օրով կդադարեցնի 
աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայիսի 15-ից հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով դադարեցնում է աշխատանքը։ Կայան, որ մեր երկրի համար կենսական նշանակություն ունի քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Փաստորեն՝ այսօրվանից մինչեւ հոկտեմբեր Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաեւ, հասկանալի ու ցավալի պատճառներով Արցախից 330 մլն կՎտժ էլէներգիա չենք ստանա։ Արդյո՞ք սա չի հանգեցնի էներգետիկ խնդիրների եւ, իբրեւ դրա հետեւանք, հովհարային անջատումների։

«ՀՀ»-ն այս հարցն ուղղեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանին։ «Ամեն դեպքում սա «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի լուծելիք խնդիրն է, բայց նախնական, երբ կազմվում էին տարեկան գրաֆիկները, օպերատորը մեր կայանի կանգառի ժամանակ որեւէ խնդիր չի տեսել։ Եվ հիմա կարծես քննարկվում է այս ընթացքում նաեւ Վրաստանից էլէներգայի ներմուծման հարցը, քանզի ավելի էժան է։ Երեւանի ՋԷԿ-ը երեւի կմնա ռեզերվում»,- պարզաբանեց Մ․ Վարդանյանը։

Ինչու՞ 141 օր, այսքան երկար, չէ՞ որ սովորաբար կանգերը 2-2,5 ամիս էին տեւում...»։

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am