Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զիդանը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Ռեալ»-ից

Զիդանը մրցաշրջանի ավարտին կհեռանա «Ռեալ»-ից

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կհեռանա ներկայիս ակումբից մրցաշրջանի ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է TeleMadrid-ը: Ըստ պարբերականի, Զիդանի որոշման պատճառը հոգեբանական և ֆիզիկական հոգնածությունն է:

Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2019 թվականին: Ավելի վաղը ֆրանսիացին արդեն իսկ մարզել էր «արքայական ակումբը» 2016-2018 թվականներին: Նրա ղեկավարության ընթացքում «Ռեալ»-ը երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, երկու անգամ նվաճել է Լա լիգայի հաղթողի կոչումը: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը հասավ Չեմպիոնների լիգայի կսաեզրափակիչ, որտեղ զիջեց անգլիական «Չելսի»-ին:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am