Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իլոն Մասքը դադարեցրել է Tesla-ի էլեկտրամոբիլների վաճառքները բիթքոյններով

Իլոն Մասքը դադարեցրել է Tesla-ի էլեկտրամոբիլների վաճառքները բիթքոյններով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla Էլեկտրամոբիլների արտադրողը դադարեցնում Է բիթքոյնների ընդունումը որպես վճարամիջոց՝ կրիպտոարժույթի ստացման համար հանածո վառելիքի օգտագործման պատճառով: Այդ մասին Twitter-ում մայիսի 12-ին հայտարարել Է Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Tesla-ն դադարեցրել Է փոխադրամիջոցների վաճառքները բիթքոյնով: Մենք անհանգստացած ենք հանածո վառելիքի, հատկապես ածխի, որը վնասակար արտանետումների վատագույն ցուցանիշներ ունի, արագ աճող օգտագործմամբ՝ արդյունահանման եւ բիթքոյնի տրանզակցիաների համար»,-Մասքը գրել Է սոցցանցում:

Քանի դեռ կրիպտոարժույթի արդյունահանումը չի իրականացվում Էներգիայի կայուն աղբյուրների օգնությամբ, ընկերությունը չի պլանավորի վաճառել իր բիթքոյնները եւ դրանք օգտագործել գործառնությունների համար:

Այդ հայտարարության ֆոնին բիթքոյնի արժեքն անցած գիշեր ընկել Է մինչեւ 46,8 հազար դոլար, հետեւում Է CoinDesk պորտալի տվյալներից: Երեւանի ժամանակով 04:45-ի դրությամբ 1 ռուբլու դիմաց փոխարժեքը բարձրացել Է մինչեւ 50 հազար դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am