Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

«Մանչեսթեր Սիթի»-ն` Անգլիայի չեմպիոն

«Մանչեսթեր Սիթի»-ն` Անգլիայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթի»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Լեսթեր»-ին: «Կարմիր սատանաները» պարտվեցին 1:2 հաշվով` այդ կերպ այլևս անկարող լինելով միավորների քանակով հասնել «Մանչեսթեր Սիթի»-ն, որն այժմ 80 միավոր ունի: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր ակտիվում ունի 70 միավոր: Անգլիական Պրեմիեր լիգայի ավարտին մնացել է երեք տուր:

«Մանչեսթեր Սիթի»-ն 3-րդ անգամ է դառնում Անգլիայի չեմպիոն Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: «Քաղաքայինները» դուրս են եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը կկայանա մայիիսի 29-ին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ