Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՀ նախագահը ՀՀ ԱՍՀ նախկին նախարար Առաքելյանին է փոխանցել «Մխիթար Գոշ» մեդալը

ԱՀ նախագահը ՀՀ ԱՍՀ նախկին նախարար Առաքելյանին է փոխանցել «Մխիթար Գոշ» 
մեդալը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 11-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեսրոպ Առաքելյանին հետպատերազմյան ծանր շրջանում արցախցիների կողքին լինելու համար՝ բարձր գնահատելով ՀՀ նախկին պաշտոնյայի և նրա ղեկավարած կառույցի կողմից իրականացված մեծածավալ աշխատանքն՝ ուղղված Արցախը սոցիալական աղետից դուրս բերելուն և դրա հետևանքները հաղթահարելուն։

Ըստ աղբյուրի՝ ԱՀ նախագահը Մեսրոպ Առաքելյանին է փոխանցել «Մխիթար Գոշ» մեդալը, որը նրան տրվել է արցախցիների սոցիալական հիմնախնդիրների լուծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am