Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Գազայի հատվածից յոթ հրթիռ է արձակվել. Երուսաղեմում միացել է օդային տագնապը

Գազայի հատվածից յոթ հրթիռ է արձակվել. Երուսաղեմում միացել է օդային տագնապը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իսրայելի բանակի լրատվական ծառայությունից հայտնել են, որ հրթիռներից մեկը որսացել է «երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգը:

Հայտնի է դարձել, որ հրթիռների արձակման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Նա բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Պաղեստինի «Համաս» խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Օբայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը մինչև 18:00-ն ժամանակ ունի զորքերը դուրս բերելու Արևելյան Երուսաղեմի Ալ-Ակսա և Շեյխ Ջարահ մզկիթների շրջաններից:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ