Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը զգուշացրել է քաղաքացիներին խարդախության դեպքերի մասին

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը զգուշացրել է քաղաքացիներին խարդախության 
դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարել է խարդախության դեպքերի մասին՝ կապված իրենց կողմից ենթադրյալ հյուպատոսական ծառայություններ տրամադրելու հետ:

«Դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում այն մասին, որ որոշ անձինք քաղաքացիներին փորձում են շփոթմունքի մեջ դնել՝ առաջարկելով այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»՝ կապված հյուպատոսական ծառայությունների տրամադրման հետ: Խարդախների գործողությունների զոհը չդառնալու համար կոչ ենք անում քաղաքացիներին չվստահել անձանց, ովքեր փորձում են հանդես գալ «միջնորդների» դերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Դեսպանատնից հայտնել են, որ տարբեր քաղաքացիներից նման փորձերի մասին ստացված տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան իրավապահ մարմիններին:

Դիվանագիտական առաքելությունից նաև տեղեկացրել են, որ ՌԴ տարածքում հյուպատոսական ծառայություններ մատուցում են բացառապես Մոսկվայում դեսպանատան հյուպատոսական ծառայությունը, Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսարանները, Նովոսիբիրսկում դեսպանության հյուպատոսական բաժինը և Սոչիի հյուպատոսական կետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am