Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրիտանիայում կորոնավիրուսի վտանգի աստիճանը նվազեցվել է

Բրիտանիայում կորոնավիրուսի վտանգի աստիճանը նվազեցվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները նվազեցրել են կորոնավիրուսից եկող վտանգի մակարդակը՝ չորսից իջեցնելով երեքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի և Շոտլանդիայի բժիշկները:

«Շնորհիվ բրիտանացիների կողմից սոցիալական հեռավորության պահպանման և պատվաստման ծրագրի արդյունքների վարակման, մահվան դեպքերի և հոսպիտալացումների դեպքերի թիվը զգալիորեն նվազել է: Այդուհանդերձ, կորոնավիրուսը դեռևս չի անհետացել, մարդիկ ամեն օր վարակվում են և տարածում վարակը, ուստի պետք է պահպանել զգոնությունը»,- ասվում է բժիշկների համատեղ հայտարարության մեջ:

Այս հայտարարությունը տարածվել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մամուլի ասուլիսին ընդառաջ: Ակնկալվում է, որ նա հայտարարելու է կորոնավիրուսով պայմանավորված որոշ սահմանափակումներ, ինչպես նաև կխոսի կարանտինն աստիճանաբար հանելու մասին:

Երկրում պատվաստումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 8-ից: Այս պահին պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է երկրի բնակչության ավելի քա 53 տոկոսը՝ 35.3 մլն մարդ, իսկ երկու դեղաչափերը՝ 26 տոկոսը՝ 17.6 մլն մարդ: Բրիտանիայի իշխանությունները որոշել են մեծացնել պատվաստումների միջև ընկած ժամանակահատվածը՝ երեք շաբաթից հասցնելով երեք ամսի, որպեսզի կարողանան սեղմ ժամկետներում ավելի մեծ թվով մարդկանց պատվաստել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am