Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

McDonald's-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ կանեն ԱՄՆ-ում

McDonald's-ի աշխատակիցներն աշխատավարձը բարձրացնելու պահանջով գործադուլ 
կանեն ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: McDonald's արագ սննդի ցանցի աշխատակիցները մտադիր են մայիսի 19-ին գործադուլ հայտարարել Միացյալ Նահանգների 15 քաղաքներում՝ պահանջելով բարձրացնել մեկ ժամվա համար վճարի նվազագույն շեմը մինչև 15 ԱՄՆ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ակնկալվում է, որ գործադուլներ տեղի կունենան ԱՄՆ Ֆլորիդա, Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, Միչիգան, Վիսկոնսին, Իլինոյս, Միսուրի, Տեխաս և Կալիֆորնիա նահանգներում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի վերջին, Սենատին ու Ներկայացուցիչների պալատին իր առաջին դիմումի ժամանակ խոստացել էր նվազագույն վճարը մեկ ժամվա դիմաց դաշնային մակարդակով բարձրացնել մինչև 15 դոլարի, ինչի դեմ են հանդես գալիս հանրապետականները:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]