Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը ՕԽ վարկանիշային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը ՕԽ վարկանիշային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը համաշխարհային վարկանիշային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող մրցաշարում 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը որակավորման փուլում կմրցի Մեքսիկայից Սամուել Միգուերասի հետ:

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում կփորձի գերազանցել նորվեգ Մորտեն Թորեսենին:

87 կգ քաշային Արթուր Շահինյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում մոլդովացի Գաբրիել Լուպասկոն է:

Եվ գեր ծանր քաշային Դավիթ Օվասապյանի առաջին հակառակորդը որակավորման փուլում Ուկրաինայից Միկոլա Կուչմին է:

Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն եզրափակիչ հասած մարզիկները:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am